kommersant.ru-ը նյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա երթի մասին։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթեց ընդդիմության հետ փողոցային պայքարում: Երեւանում իր հրավիրած երեկոյան հանրահավաքը շարունակվեց քաղաքում գիշերային քայլերթով, որն անձամբ ղեկավարում էր պարոն Փաշինյանը: Այդ օրը կառավարության ղեկավարը հակագրոհ սկսեց ընդդիմախոսների դեմ և ցույց տվեց, որ կարող է իշխանություն լինել և միաժամանակ հեղափոխական պայքար մղել նրանց դեմ։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է անել անհնարինը»,- գրում է kommersant.ru-ն։

«Այդ օրը նրանք անհրաժեշտ էին պարոն Փաշինյանին: Վարչապետի հանրահավաքին զուգահեռ, գրեթե միաժամանակ, ընդդիմությունը, որը միավորված է «Հայրենիքը փրկելու շարժման» մեջ, իր հանրահավաքը անցկացրեց Ազգային ժողովի շենքի առջև: Եվ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում են աջակցում: Դա նրան հաջողվեց։ Հանրապետության հրապարակի հավաքն ավելի տպավորիչ էր, քան ընդդիմական ակցիան»,- նշել է kommersant.ru-ն։

Ամբողջական նյութը ՝ kommersant.ru։

930