ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Խոսքը նաև վերաբերում է Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի, ցուցանակների, դրոշների ներկայության անթույլատրելիության վերաբերյալ։

 

BBC-ի ադրբեջանական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանն ի պատասխան արել է սեփական մեկնաբանությունը, թե Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքել այդ «մեղադրանքին»։ Այդ կերպ փորձ է արվել հիմնավորել, թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանի հայտարարություններն առ այն, որ սահմանների հետ կապված գործըթացի պատճառով ՀՀ Սյունիքի մարզի սահմանային բնակիչների իրավունքները խախտվել կամ վտանգվել են, հիմնազուրկ են:

 

Հղումը` https://www.bbc.com/azeri/azerbaijan-55992656

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատկամ արձանագրում է, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների հետ կապված գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներով կամ խախտման լուրջ վտանգներով:

 

Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքի պայմանները, չի կարող խախտել նրանց իրավունքները:

 

Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն:

 

Պետք է հաշվարկվեն նաև բոլոր հնարավոր վնասները, որ մարդը կամ գործարարությամբ զբաղվող անձը կարող է կրել. այս ամենը նույնպես պետք է դառնա միջազգային բանակցությունների ու քննարկումների առարկա:

Մարդու համար չեն կարող առաջ այնպիսի պայմաններ, որոնք խաթարում են իր բնականոն կյանքն իր իսկ մշտական բնակավայրում միայն այն պատճառով, որ իր իրավունքները հաշվի չեն առնվել սահմանների հետ կապված ինչ-որ գործընթացի պատճառով:

 

02 Մարտ, 2021 23:51
348
; ;