Բանկը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ 2020թ. ստորագրած 15.0 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային պայմանագրի շրջանակում ստացավ 7.5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով 2-րդ մասնաբաժինը, որն ուղղվելու է ՀՀ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Բանկի և ԱԶԲ միջև համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2011թ.-ին՝ ԱԶԲ առևտրի խթանման ծրագրի (ADB TFP) շրջանակում և շարունակում է իր հաջող ընթացքն առ այսօր, որի վկայությունն են ԱԶԲ կողմից Բանկին բազմիցս շնորհված «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակները:

Հայէկոնոմբանկը շարունակում է ծավալել ակտիվ գործունեություն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ՝ աջակցելով միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին և մասնակից դառնալով երկրի տնտեսության զարգացմանը:

03 Մարտ, 2021 12:05
187
; ;