SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 22։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 27-ամյա Գարիկ Մ-ն է։

Մինչ ոստիկանները, հետո նրանց միացած Հայաստանի քննօրական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ  և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 23։45-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ոստիկանները և քննիչները, մեկնելով նշված հիվանդանոց, պարզել են, որ վիրավորը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Ա-ն է։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

03 Մարտ, 2021 13:20
281
; ;