Մարտի 3-ին Հունաստանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նրանց տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 144 հազար մարդ բնակչություն ունեցող Լարիսա քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 1 կմ խորության վրա:

shantnews.am

03 Մարտ, 2021 14:58
489
; ;