Հանրապետությունում փոփոխական եղանակ է սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայրաքաղաքում մարտի 3-ի ցերեկը, մարտի 4-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին և 8-ին սպասվում են տեղումներ: Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 7-8-ի ցերեկը նույնքան կնվազի։ Արցախում մարտի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
03 Մարտ, 2021 19:06
640
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Ազիզյան
24 Հունիս, 2026 11:33
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
21 Հունիս, 2026 13:25
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
24 Մայիս, 2026 14:39