Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար նոտարների թեկնածուների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 1 տարվա ստաժավորում, կամ

2) անցել է առնվազն 3 ամսվա ստաժավորում, եթե ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան կամ

3)չի անցել ստաժավորում և ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան: 

Դիմորդը որակավորման ստուգման համար (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենք) նոտարի թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու նպատակով ստեղծված քննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին առձեռն ներկայացնում  է`

1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

3) անձնագիը (կամ նույնականացման քարտը) և դրա պատճենը.

4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականը (դիպլոմը) և դրա պատճենը.

5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի եզրակացությունը, որում պետք է նշված լինեն ստաժավորման ժամկետի սկիզբը և վերջը, ստաժորի կողմից ստաժավորման ընթացքում կատարած` «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործողությունները, վերապատրաստման դասընթացներ անցած լինելու հանգամանքը և վերապատրաստման դասընթացների ժամերի քանակը, դրույթ այն մասին, որ նոտարը երաշխավորում է, որ ստաժորը լիարժեք անցել է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված ստաժավորումը, որի արդյունքում լիովին տիրապետում է նոտարական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու պատրաստ է հանձնել որակավորման քննությունները.

6)իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը.

7) գիտական աստիճանի վկայականը՝ ըստ անհրաժեշտության և դրա պատճենը.

8) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20.000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Դիմումը և կից փատաթղթերը հանձնելով` դիմողը ստորագրում է փաստաթղթերի հանձնումը և ընդունումը հավաստող փաստաթուղթ:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի մարտի 17-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 17:00-ն:

Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անցկացվելու է 2021 թվականի մարտի 29-ին:

Գործնական խնդիրների փուլի, հարցազրույցի անցկացման ժամանակի, վայրի, ինչպես նաև նոտարների թեկնածուների որակավորման ստուգման ընթացակարգային հարցերի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին` ներկայացված էլեկտրոնային փոստով, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am): Հետադարձ ծանուցմամբ էլեկտրոնային եղանակով ծանուցումից բացի այլ միջոցներով ծանուցումներ չեն իրականացվելու:

Դիմումների ներկայացման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հանձնաժողովի քարտուղար` Անի Գալստյանին, (010)59-40-75 հեռախոսահամարով:

03 Մարտ, 2021 15:29
82
; ;