Ծաղկաձորում կայացել են Հայաստանի լեռնադահուկային սպորտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունները:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հատկապես դիտարժան է անցել երիտասարդների և պատանիների մրցաշարը. «Շատ հետաքրքիր առաջնությունն էր, որը ցույց տվեց՝ բավականին խոստումնալից պատանիներ ունենք: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ապարանի ներկայացուցիչներին: Եթե ժամանակին մրցանակային տեղեր էին գրավում միայն Ծաղկաձորի և երբեմն Վանաձորի ներկայացուցիչները, ապա այսօր մրցանակակիրների թվում են նաև Ապարանի պատանի լեռնադահուկորդները: Փառք ու պատիվ բոլոր մարզիչներին և մարզիկներին, որոնք աշխատում են քրտնաջան և խիստ ու դժվար պայմաններում: Իրենց նվիրված աշխատանքով նրանք նպաստում են մարզաձևի զարգացմանը և ուժեղ մարզական հերթափոխ ունենալուն: Հետագայում պետք է հասնենք նրան, որ Ապարանում ևս մարզադպրոց լինի՝ լեռնադահուկային սպորտով, դահուկավազքով զբաղվելու համար»:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ի տարբերություն երիտասարդների և պատանիների առաջնության՝ մեծահասակների պայքարում անակնկալներ չեն գրանցվել. «Մեծահասակների առաջնությունում ամեն ինչ քիչ թե շատ սպասելի էր: Ունենք երկու ընդգծված առաջատար՝ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: Ուրախալի են նաև Արսեն Ղազարյանի՝ մեր ավագ տարիքի լեռնադահուկորդի մասնակցությունը և տպավորիչ արդյունքների գրանցումը: Ցավոք, աղջիկների պայքարում մարզուհիների պակաս է զգացվում, բայց ունենք լավ հերթափոխ»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Գագիկ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է հնարավորինս լավ պատրաստվեն առաջիկա վարկանիշային մրցաշարերին. «Առաջիկայում մեր երկու առաջատար լեռնադահուկորդներն Իրանում կմասնակցեն վարկանիշային մրցաշարի: Նախաօլիմպիական տարի է, ուստի առավելագույնը պետք է անենք, որպեսզի մարզիկները կարողանան բարելավել իրենց վարկանիշային միավորները և ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեն»:

Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունների մրցանակակիրները

Մեծահասակներ

24.02.2021

Հսկա ոլորավայրէջք, տղաներ

  1. Ղազարյան Արսեն - 2։00.98 (Ծաղկաձոր)
  2. Եղիազարյան Մայիս - 0։06.47 (Ծաղկաձոր)
  3. Հայրապետյան Գրիգոր - 2։12.33 (Ծաղկաձոր)

Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ

  1. Եղիազարյան Արուս - 2։23.72 (Ծաղկաձոր)
  2. Մանուկյան Իլոնա - 2։25.92 (Ծաղկաձոր)
  3. Մանուկյան Անի - 2։33.03 (Ծաղկաձոր)

25.02.2021

Հսկա ոլորավայրէջք, տղաներ

  1. Կարապետյան Աշոտ - 1։50.19 (Ծաղկաձոր)
  2. Հարությունյան Հարություն - 1։51.74 (ՖԻՄԱ)
  3. Ղազարյան Արսեն - 1։56.19 (Ծաղկաձոր)

Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ

  1. Եղիազարյան Արուս - 2։17.75 (Ծաղկաձոր)
  2. Սահակյան Անահիտ - 2։18.58 (Վանաձոր)
  3. Մանուկյան Իլոնա - 2։19.71 (Ծաղկաձոր)

26.02.2021

Ոլորավայրէջք, տղաներ

  1. Կարապետյան Աշոտ - 1։37.75 (Ծաղկաձոր)
  2. Հարությունյան Հարություն - 1։38.63 (ՖԻՄԱ)
  3. Ղազարյան Արսեն - 1։47.30 (Ծաղկաձոր)

Ոլորավայրէջք, աղջիկներ

  1. Մանուկյան Իլոնա - 2։18.37 (Ծաղկաձոր)
  2. Եղիազարյան Արուս - 2։19.48 (Ծաղկաձոր)
  3. Մանուկյան Անի - 2։23.75 (Ծաղկաձոր)

27.02.2021

Ոլորավայրէջք, տղաներ

  1. Կարապետյան Աշոտ - 1։27.63 (Ծաղկաձոր)
  2. Հարությունյան Հարություն - 1։28.42 (ՖԻՄԱ)
  3. Ղազարյան Արսեն - 1։37.35 (Ծաղկաձոր)

Ոլորավայրէջք, աղջիկներ

  1. Եղիազարյան Արուս - 2։04.82 (Ծաղկաձոր)
  2. Մանուկյան Իլոնա - 2։05.04 (Ծաղկաձոր)
  3. Լևոնյան Մարիա - 2։16.99 (Վանաձոր)

Երիտասարդներ և պատանիներ

Ոլորավայրէջք, տղաներ (2003-2005 թթ. ծնված)

  1. Հակոբյան Ռոբերտ - 1։52.04 (Ծաղկաձոր)
  2. Դավթյան Արտաշես - 1։59.75 (Ծաղկաձոր)
  3. Հովհաննիսյան Հայկ - 2։01.59 (Ծաղկաձոր)

Ոլորավայրէջք, աղջիկներ (2003-2005 թթ. ծնված)

  1. Մանուկյան Անի - 2։02.96 (Ծաղկաձոր)
  2. Եղիազարյան Արուս - 2։03.68 (Ծաղկաձոր)
  3. Մանուկյան Իլոնա - 2։08.32 (Ծաղկաձոր)

Ոլորավայրէջք, տղաներ (2006-2008 թթ. ծնված)

  1. Հայրապետյան Աշոտ - 1։57.35 (Ապարան)
  2. Հակոբյան Հակոբ - 1։58.23 (Ծաղկաձոր)
  3. Սաֆարյան Աշոտ - 2։06.90 (Ապարան)

Ոլորավայրէջք, աղջիկներ (2006-2008 թթ. ծնված)

  1. Մանուկյան Էլեն - 2։30.63 (Ծաղկաձոր)
  2. Ավետիսյան Լիլի - 2։48.50 (Վանաձոր)
  3. Պողոսյան Լուիզա - 3։14.12 (Ծաղկաձոր)

Հսկա ոլորավայրէջք, տղաներ (2003-2005 թթ. ծնված)

  1. Հակոբյան Ռոբերտ - 2։03.58 (Ծաղկաձոր)
  2. Գեղամյան Հայկ - 2։04.33 (Ապարան)
  3. Հովհաննիսյան Հայկ - 2։12.47 (Ծաղկաձոր)

Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ (2003-2005 թթ. ծնված)

  1. Սահակյան Անահիտ - 2։18.30 (Վանաձոր)
  2. Մանուկյան Անի - 2։18.56 (Ծաղկաձոր)
  3. Մանուկյան Իլոնա - 2։24.48 (Ծաղկաձոր)

Հսկա ոլորավայրէջք, տղաներ (2006-2008 թթ. ծնված)

  1. Հայրապետյան Աշոտ - 2։12.17 (Ապարան)
  2. Նիկողոսյան Սամվել - 2։13.38 (Ապարան)
  3. Հակոբյան Հակոբ - 2։14.27 (Ծաղկաձոր)

Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ (2006-2008 թթ. ծնված)

  1. Ավետիսյան Լիլի - 3։11.72 (Վանաձոր)
  2. Պողոսյան Լուիզա - 2։24.93 (Ծաղկաձոր)
03 Մարտ, 2021 16:12
74
; ;