«Օդանավի հետ կապված  անհրաժեշտ աշխատանքերի իրականացման նպատակով  Fly Armenia airlines ավիափոխադրողը պաշտոնապես դիմել է կոմիտեին, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինային Գոստումել օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական դրույթով թռիչքի թույլտվություն ստանալ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը»,- այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե ինչպես է ինքնաթիռը հայտնվել է հարևան երկրում:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից  նախապես տրամադրված թռիչքի  ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք ոչ իրեն նախապես տրամադրված թույլտվությամբ, այլ դեպի Վառնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպքի Շարժա: Սակայն դեռևս չպարզված հանգամաքներում վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում»,- պարզաբանեց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով` թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպաման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն միայն շահագործող ավիաընկերությունն է։ Նա նշեց, որ իրանական կողմի և  թռիչքն իրականացնողների հավաստիացմամբ՝ թռիչքը կրել է տեխնիկական բնույթ: «Ըստ նախնական տեղեկատվության, եղել են վառելիք հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են գնում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան»:

 

1502