ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները եւ նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում: Արայիկ Հարությունյանը նաեւ անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է եւ երկրի անկախության միջազգային ճանաչումը

03 Մարտ, 2021 19:55
109
; ;