Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է, այդ մասին Звезда հեռուստաալիքին ասել է սննդաբան Օլգա Դեկերը:

Մասնագետի խոսքով՝ այդ ապուրը հարուստ է սպիտակուցներով: «Թեպետ դա բուսական է, պարունակում է ընդամենը 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք դրան ավելացնել սպիտակուցի կենդանական աղբյուրներ, օրինակ՝ միս», – բացատրել է նա:

Այս ապուրը նաև հարուստ է մեծ քանակի բջջանյութով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի ամրապնդման համար, ավելացրել է Դեկերը:

Օգտակարությամբ երկրորդը բանջարեղենով ապուրն է՝ մսի արգանակով, ասել է սննդաբանը: Դրա մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն, ասել է նա:

«Ես կավելացնեի կանաչ լոբի, դդմիկ, կարելի է եփել նեխուր, ինչպես նաև նեխուրի արմատը, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Այնուհետև մենք կավելացնենք մի կտոր միս՝ որպես սպիտակուցների և ճարպերի աղբյուր, ինչպես նաև բանջարեղեն», – խորհուրդ է տվել մասնագետը:

 

                                                                                                                                                                                                           Աղբյուրը՝ ShantNews.am

03 Մարտ, 2021 23:50
461
; ;