Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն
Մարտական գործողությունների Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններով մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել են 2 զոհվածի աճյուն:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Զոհվածների աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են: Աճյունների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Մարտի 5-ին հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել»,- մանրամասնել է Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 8-ին:
06 Մարտ, 2021 21:51
2296
Զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիի շրջանում
03 Մայիս, 2021 16:33
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12 Հոկտեմբեր, 2026 18:11
Մրցույթ՝ հասարակական դիտորդների խմբի կազմում անդամ ընդգրկելու նպատակով․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
12 Հոկտեմբեր, 2026 11:43
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետարանի շենքը (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 23:27