Խառը ոճի մարտերի ռուս մարզիկ Մահոմեդ Իսմայիլովը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ ռազմագերիներին: 

«Ինչպես գիտեմ, շատ հայ տղաներ կային, ովքեր կապի միջոց չունեին: Երբ պատերազմն ավարտվեց, նրանք այդ մասին չգիտեին և մնացել էին իրենց դիրքերում։ Հիմա նրանց պահում են ոչ թե ռազմագերիների, այլ ահաբեկիչների կարգավիճակում։

Ինձ շատ քաղաքական գործիչներ են ծանաչում, շատ մարդիկ, խնդրում եմ, ով կարող է ազդել իրավիճակի վրա, եկեք անենք դա:

Ես շատ բարեկամներ ունեմ ադրբեջանցի, հայ եւ տարբեր ազգությունների: Ես չեմ կարող անտարբեր լինել ՝ տղաներին սպասում են իրենց ընտանիքները, նրանք կատարել են իրենց պարտքը։

Հնարավոր է, որ մեզ նկատեն, լսեն և ամուսինները վերադառնան իրենց կանանց մոտ, իսկ հայրերը վերադառնան իրենց երեխաների մոտ», - ասել է մարզիկը:

Մարիամ Գևորգյան

06 Մարտ, 2021 23:41
27712
; ;