Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները կմասնակցեն «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը կգործուղվեն Մոսկվա՝ մասնակցելու «MITT Moscow 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
09 Մարտ, 2021 16:32
352