Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ: Վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«Հիշեցնում ենք, որ հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, իսկ ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներն ու ֆիզիկական անձինք տրանսպորտային միջոցի ուղեսրահում պետք է ունենան ախտահանիչ հեղուկ, ինչպես նաև սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։

Այն ուղևորներն ու տնտեսավարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-ասված է հայտարարության մեջ։

834