Մարտի 9-10-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2,3 հա, Երասխավան գյուղում՝ 2 հա, Եղեգնավան գյուղում՝ 2 հա, Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, 3 հա, 4 հա, 3000 քմ, 400 քմ, Ավշար գյուղում՝ 5000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին-Ծաղկունք ավտոճանապարհին՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 200 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 14,7 հա։

 

308