Մահացել Է զուլուների թագավորը
Զուլուների Գուդվիլ Զվելիտինի թագավորը մարտի 12-ին մահացել Է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է տեղական News24 նորությունների պորտալը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շաքարախտի բուժման համար հիվանդանոցում գտնվող Գուդվիլ Զվելիտինի թագավորը վախճանվել Է մարտի 12-ի վաղ առավոտյան»,- ասված Է արքունիքի հայտարարության մեջ: Նա 72-րդ տարվա մեջ Էր: Գուդվիլ Զվելիտինին զուլուների թագավոր Է հռչակվել 1968 թվականին հոր մահվանից հետո եւ թագադրվել Է 1971 թվականին: Զուլուների գահը համարվում Է ամենահեղինակավորը Հարավաֆրիկյան Հանրապետության ավանդական առաջնորդների մեջ: Գուդվիլ Զվելիտինին ուներ վեց կին եւ 28 երեխա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12 Մարտ, 2021 15:58
569
Իսպանիայի նախկին թագավորը խոստովանել է, որ պատահաբար սպանել է եղբորը
07 Նոյեմբեր, 2025 17:45
Ժողովուրդը քարեր և ցեխ է նետել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Թագուհի Լետիցիայի և վարչապետ Սանչեսի վրա
03 Նոյեմբեր, 2024 22:52
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները
10 Մայիս, 2021 19:53