ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կրած գույքային վնասների գնահատման, տեղահանված արցախցիների խնդիրների, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների, այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների մասին մի շարք հարցեր:

 

ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը ներկայացրել է պատերազմի օրերին քաղաքացիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը, հակիրճ տեղեկատվություն տվել նաև Արցախի փրկարարների կողմից իրականացվող որոնողական աշխատանքների մասին:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել հեռավար ձևաչափով և վերոնշյալ հարցերի և փաստերի առթիվ տանել պատշաճ քննություն:

 

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՊԾ քաղպաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանը, կադրերի բաժնի պետ մայոր Գևորգ Ստեփանյանը:

 

 

2059