«Երևանի 2800-ամյակի այգուց» գողացել են Նավակով տղայի բրոնզե արձանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Տիգրան Կ-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք գողացել են «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Տիգրան Կ.-ն աշխատում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տեսահսկման վերահսկողության բաժնի պետ, գողացված արձանն էլ տեղադրվել էր «Գրանդ Քենդի» ընկերության կողմից։
15 Մարտ, 2021 19:13
1550
«Երևանի քաղաքապետի գավաթ» 2025 բասկետբոլի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող «Երևան» թիմը
28 Հունիս, 2025 23:21
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան
07 Հունիս, 2025 22:48
Մայիսի 1-5-ը մեկնարկի «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի միջազգային մրցաշարը
23 Ապրիլ, 2025 19:24