Չի բացառվում՝  պատգամավոր Հայկ Սարգսյանին դարձյալ  հրավիրեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Araratnews.am-ին ասաց  հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Արդյոք Հայկ Սարգսյանի բացատրությունը բավարարել է հանձնաժողովին, Հայկուհի Սարգսյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել:

Փորձեցինք կապ հաստատել նաև պատգամավորի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր: 

Հայկ Սարգսյանին երեկ  հանձնաժողով հրավիրելու պատճառը նրա հայտարարագրի տվյալն է: Թե կոնկրետ որը՝ հանձնաժողովի նախագահը չմանրամասնեց:  

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին՝ արտակարգ դրության ռեժիմում,  տեսանյութ էր հրապարակվել, ըստ որի՝ Հայկ Սարգսյանն առանց դիմակի, պարետի որոշման թույլատրելի քանակից ավելի մարդկանցով  Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում փարթի էր կազմակերպել։ Ըստ տեղեկության՝ լողափը կապ ունի պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կամ հենց նրանն է: Հոդվածի հրապարակումից հետո հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել  մամուլի հրապարակումը: 

Սոնա Դավթյան

 

537