Հայաստանի ձյուդոյի հավաքականի 15 մարզիկներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Վլադիկավկազում՝ գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։

Հավաքը կավարտվի մարտի 27-ին։ Մինչ այդ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Թբիլիսիի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, որտեղ նա կարող է ավելացնել իր միավորների քանակը՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։

Կարապետյանն այժմ ունի 1552 միավոր և վարկանիշային աղյուսակում 38-րդ տեղում է։ Ըստ նոր մրցակարգի՝ յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 ձյուդոիստ։ Նշենք նաև, որ յուրաքանչյուր երկիր ամեն քաշային կարգում կարող է ներկայացնել միայն մեկ մարզիկ։ Այդ պահը հաշվի առնելով՝ Կարապետյանն այմ 24-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշային աղյուսակում։

Օլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին։

 Առաջիկա մրցաշարերի ժամանակցույց

«Մեծ սաղավարտի» մրցաշարեր

Թբիլիսի․ մարտի 26-28
Անթալիա․ ապրիլի 1-3
Չեղարկվել է Փարիզի «Մեծ սաղավարտի» մրցաշարը։ Օլիմպիական վարկանիշային այդ մրցաշարը կանցկացվի Կազանում՝ մայիսի 5-ից 7-ը։

Եվրոպայի առաջնություն․ Լիսաբոն․ ապրիլի 16-ից

Աշխարհի առաջնություն․ Բուդապեշտ․ հունիսի 6-ից

 

Աղբյուր՝ armsport.am

324