Հունաստանի եւ Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ-երը համատեղ զորավարժություններ են անցկացնում, հաղորդում է Arab News-ը:

«Բազեի աչք 1» (“Eye of the Falcon 1”) զորավարժություններն անցկացվում են Միջերկրական ծովում սաուդական F-15C եւ F-16 կործանիչների եւ հունական Dassault Mirage 2000 եւ F-4 Phantom կործանիչների մասնակցությամբ:

Զորավարժությունների նպատակն է կատարել մի քանի մարտական թռիչք, որոնք ներառում են հարձակողական եւ պաշտպանական կոնտրօպերացիաներ եւ օդից աջակցության օպերացիաներ:

Գնդապետ Աբդուլրահման ալ-Շեհրին նշել է, որ զորավարժություններն «իրենց տեսակով բացառիկ եւ առաջինն են Հունաստանի ՌՕՈւ-ի մասնակցությամբ, դրանք ուղղված են անձնակազմի տեխնիկական ունակությունների զարգացմանն ու կատարելագործամն ու նրանց պատրաստվածության աջակցությանը բոլոր հասանելի ոլորտներում փորձի փոխանակման նկատմամբ»:

 

Աղբյուր՝ news.am

17 Մարտ, 2021 17:21
126
; ;