Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին հարցն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նախարարը ներկայացրեց, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է արցախյան վերջին պատերազմից հետո և առահասարակ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանք հիմնարար իրավունքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումը ապահովելու անհրաժեշտությունից;

Վարչապետն էլ արձագանքելով ասաց, որ պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող  բոլոր զինվորներին ապահովելու են ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով և հարց ուղղեց նախարարին, թե այդ ծրագրի իրականացումն ինչ ընթացքի մեջ է, որին ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, որ առաջին փուլն արդեն ամփոփել են` պրոթեզավորման կարիք ունեցող անձանց համալիր գնահատում են իրականացրել միջազգային չափանիշներին համապատասխան. «Բացի առողջապահական խնդիրների գնահատումից, գնահատում է իրականացվել նաև նրանց միջավայրային խնդիրների: Նաև միջազգային պրոթեզարանների հետ կան պայմանավորվածություններ, որտեղից ձեռք են բերվելու միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ, և առաջիկայում խումբ առ խումբ պրոթեզավորումը կիրականացվի ու նաև զուգահեռ կիրականացվի տնային պայմանների հարմարեցում»:

Գործադիրը հաստատեց նախագիծը:

246