Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս մնաց Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի խաղային երկրորդ օրը Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին`1:2:

Նախօրեին էլ արագ շախմատի առաջին երկու պարտիաներում հաղթել էր Կարլսենը, իսկ երրորդ պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational պայքարը շարունակում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար:

Նա դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

 

625