Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցը թագավորական ընտանիքի կյանքը բաժանել է «նախքան»-ի եւ «հետո»-ի։ Ընտանիքի ներկայացուցիչներն աստիճանաբար ուշքի են գալիս, եւ մամուլում սկսում են հայտնվել առաջին արձագանքները հարցազրույցի վերաբերյալ։

The Sun-ի աղբյուրի հաղորդմամբ՝ թագուհին վշտացած է տեղի ունեցածի պատճառով։ «Նա չի բարկանում, սակայն տխրել է։ Պալատում միշտ ձգտել են աջակցել Հարիին, երբ հայտնվել է Մեգանը»։

Թագուհին մասնավոր հետաքննություն է սկսել Հարիի եւ Մագանի որդու՝ Արչիի մաշկի գույնի վերաբերյալ հարցերի առնչությամբ։ Սկանդալային հարցազրույցում զույգն ամեն կերպ փորձել է ընդգծել, որ մարդը, որն այդ առնչությամբ անհանգստություն է արտահայտել, թագուհին կամ արքայազն Ֆիլիպը չի եղել։ Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում Հարին նշել է, որ տատիկի հետ հարաբերությունները «իսկապես լավ» են եղել եւ որ իրենք հաճախ են խոսել։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1391