«Հարգելի՛ հայրենակիցներ,

Սույն թվականի մարտի 13-17-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով գտնվել եմ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Մոսկվայի արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների, կրթության ոլորտի ներկայացուցիչների և իմ լավ ընկեր, հանրաճանաչ ռուս լրագրող Սեմյոն Պեգովի հետ։

Առաջին հանդիպումը ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի հետ էր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմագերիների վերադարձի, Արցախում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման, կրթության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Խոսվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, նրանց վերահսկողության տակ հայտնված հայկական քրիսոնեական և մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին:

Դմիտրի Սաբլինը ողջունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության դրված «Լեզվի մասին» օրենքի նախագիծը, կարևորելով այն որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդող առարկայական քայլ:

Նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղ ծրագրեր իրագործելու մասին։

Նախատեսվում է շարունակել հանդիպումները, ծրագրերի արդյունքներն ավելի շոշափելի դարձնելու նպատակով», - գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը իր Facebook-ան էջում։

560