Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել.

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը։

Կառուցապատումն արել է Tashir խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

Ստորգետնյա անցումը ներառական է, հարմար՝ տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։

Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։

 

1026