ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մեղրու լեռնանցքում, Սիսիանի (Զանգերի հատված) և Ապարան-Միրաք ճանապարհահատվածներում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

1208