Թուրքիան որոշել է դուրս գալ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ այն խեղաթյուրվել է եւ օգտագործվել «համասեռամոլությունը նորմավորելու» համար, այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հայտարարությունում, հայտնում է Anadolu-ը։

«Կանանց իրավունքների պաշտպանության նախնական նպատակը բռնագրավվել է մի խումբ մարդկանց կողմից, որոնք փորձում են նորմավորել համասեռամոլությունը, ինչն անհամատեղելի է Թուրքիայի սոցիալական եւ ընտանեկան արժեքների հետ»,- ասել են հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Թուրքիայի դուրս գալը Ստամբուլյան կոնվենցիայից «ոչ մի կերպ չի նշանակում», որ երկիրը վտանգի տակ է դնում կանանց պաշտպանությունը: Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան բարեփոխումներ է իրականացնելու, որպեսզի պայքարի կանանց նկատմամբ աճող բռնության դեմ ։

Կանանց պաշտպանության մասին Ստամբուլյան կոնվենցիան ընդունվել է 2011 թ.։ Այն դարձավ ընտանեկան բռնության դեմ պայքարի առաջին եվրոպական համաձայնագիրը: Թուրքիան առաջին երկիրն էր, որը վավերացրեց այն: Կոնվենցիան ստորագրող պետությունները պարտավորվում են քրեականացնել հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնությունները, հարկադիր աբորտը, ամուսնությունը, ստերիլիզացումը և սեռական ոտնձգությունները կանանց հանդեպ:

654