Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները՝ հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

 

Նախատեսվում է էտել 8000-10000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում, նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը։

 

Էտման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը։ Կտնկվեն մինչև 4000 ծառ, 70000 թուփ, այս տարի պլանավորվում է վերականգնել 76000 քմ սիզամարգ, հիմնել 2700 քմ նորը, աշխատանքների զգալի մասը կիրականացվի գարնանը։

447