Իտալիայի ափերի մոտ՝ Ադրիատիկ ծովում, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV): Այս մասին հայտնում է ShantNews.am-ը՝  նշելով, որ էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա՝ Ֆոջա նահանգի ափերից 50 կմ հյուսիս։

Սեյսմիկ ալիքը հասել է Իտալիայի կենտրոնական և հարավային շրջանների խոշոր քաղաքներին, ներառյալ Նեապոլը, Սալերնոն և Կազերտան: Հռոմում երկրաշարժը զգացել են քաղաքի հյուսիսային ծայրամասերի բնակիչները: Ավերածությունների մասին տեղեկություններ օպերատիվ ծառայություններում չեն ստացվել։

821