Մարդու իրավունքների ամենամյա զեկույցի Հայաստանին վերաբերող գլխում, որը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից՝ ասված է․

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ վերականգնել է վերահսկողությունը 1994 թվականից ի վեր անջատողականների կողմից վերահսկվող չորս հարակից շրջանների նկատմամբ, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի մասին համաձայնագիրը, հանգեցրել է Ադրբեջանին երեք լրացուցիչ շրջանների խաղաղ վերադարձին, ինչպես նաեւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը։

1995 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագությամբ ընթացող միջազգային միջնորդության առարկա է», - նշված է զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում եղել են խնդիրներ կապված մարդու իրավունքների էական խաթարման հետ՝ ապօրինի սպանություններ եւ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։

Մարիամ Գեւորգյան

1518