«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ 10 Hyundai County մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար:

 

«Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն:

 

Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

693