Facebook սոցիալական ցանցը հեռացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցի տեսանյութը՝ հարթակում նրա օգտահաշիվն ավելի վաղ արգելափակած լինելու պատճառով: Այդ մասին հայտնում է CNBC- ը`ընկերության ներկայացուցչին հղումով:

Թրամփի մասնակցությամբ տեսանյութը հրապարակել է նրա հարսը՝ Լարա Թրամփը, ով հարցազրույց էր վերցրել նախկին նախագահից:

Բացի այդ, Լարա Թրամփն իր Instagram-ում տեղադրել է նախկին նախագահի հետ հարցազրույցը ջնջելու մասին ծանուցման տեքստը, որը նա ստացել է Facebook- ից:

«Դոնալդ Թրամփի Facebook- ի և Instagram- ի օգտահաշիվների արգելափակմանը համապատասխան, Դոնալդ Թրամփի ելույթը պարունակող հետագա ամբողջ նյութը կհեռացվի և կհանգեցնի օգտահաշիվների նկատմամբ հետագա սահմանափակումների», – ասվում է նամակում:

1in.am

191