Վրաստանում ձեթը կրկնակի թանկացել է
Թբիլիսիի մարկետներում բուսական յուղի 1 լիտրի արժեքը հասել է մինչև 8 լարիի` մոտ 2,5 դոլար: Սա գրեթե կրկնակի թանկացում է: Ամենաէժան ձեթն այսօր մայրաքաղաքի սննդի խանութներում 6 լարի էր: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Բուսական յուղի ներմուծմամբ զբաղվող ընկերություններն ասում են` գների կրկնակի աճը պայմանավորված է նրանով, որ արտադրողը սկսել է հումքի համար շատ վճարել: Վրաստանյան շուկայում բուսական յուղը հիմնականում ներմուծված է: Իր ազդեցությունն է թողել նաև լարիի արժեզրկումը. Վրաստանի ազգային արժույթը չի կայունանում. ԱՄՆ մեկ դոլար կարելի է ձեռք բերել 3,45 լարիով:
Վրաստանում թանկացել է նաև բենզինը:
Առաջին անհրաժեշտության մթերքից հացը չի թանկանա. պետությունը որոշել է ևս 3 ամսով շարունակել առաջին տեսակի ալյուրի սուբսիդավորումը:
02 Ապրիլ, 2021 14:55
1443
Վրաստանը ԵՄ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ կապված Ֆրանսիայի ցույցերի հետ
12 Հոկտեմբեր, 2026 17:44
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09 Հոկտեմբեր, 2026 21:45
Արևմտյան երկրները Վրաստանը կդիտարկեին որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները. Կալաձե
05 Հոկտեմբեր, 2026 16:10
Արցախում անչափահաս ունեցող ընտանիքներին կտրամադրեն ձեթ և շաքարավազ
06 Հուլիս, 2023 15:21
Կարագն ու ձեթը էժանացել են. որ մթերքների գներն են աճել
08 Ապրիլ, 2022 16:10
Ռուսաստանը կսահմանի արևածաղկի ձեթի արտահանման քվոտա
31 Մարտ, 2022 20:24