Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի հուղարկավորությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ներկայացուցչության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Քաբաբջյանի որդուն է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահի կողմից Կարո Քաբաբջյանին հետմահու շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

435