Իտալիայում Հայաստանի դեսպանությունը շնորհայալություն է հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին՝ խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։

Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը:

307