Մոսկվայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարին մասնակցել է 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը երկամարտի 195 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։

Պոկում վարժությունում նա 90 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթե մեդալի։ Հրում վարժությունում բարձրացրել է 105 կգ։

Չեմպիոնի կոչումը նվաճած ուկրաինացի Կամիլա Կոնոտոպը երկամարտում հավաքել է 208 կգ (95+113)։

Կանանց մրցաշարին կմասնակցեն նաեւ Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

356