Ապրիլի 7-ին ընդառաջ Araratnews.am-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ, որն իր մաղթանքն է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ։ 

«Ես շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում հայ մայրերին, որոնք իրենց դաստիարակությամբ, իրենց հոգեւոր խորությամբ կարողացել են այնպիսի անհատներ կերտել, որոնք պատրաստ են լինում նույնանալ Հայրենիքի հետ։ Խոնարհվում եմ նրանց կատարած աշխատանքի ու նաեւ զավակներ կորցրած մայրերի առաջ, որոնք ամենաթանկը տվել են Հայրենիքին եւ դրանով ավելի են արժեւորել Հայրենիքը բոլորիս համար։

Վստահ եմ, որ զարթոնքի նրանց կոչը, որն իրենք օրորոցից սկսած երգել են իրենց զավակների համար, վաղ թե ուշ կստանա իր արձագանքը եւ իրենց երազած երկիրը, իրենց զավակների հետ միասին պիտի վայելենք մենք բոլորս։ Շնորհավոր»։

Մարիամ Գեւորգյան

1052