Ապրիլի 7-ին ընդառաջ Araratnews.am-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ, ով իր մաղթանքն է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ։ 

«Կանայք պետք է իմանան, որ մենք առանց իրենց ոչ մի բան ենք եւ կորած ենք առանց իրենց։ Կանայք մեր կյանքը ամբողջացնող, զարդարող, գեղեցկացնող, կարեւոր կեսն են։

Կարծում եմ, որ մեր երկրին պատուհասած այս արհավիրքի ամենածանր բեռն ու ժառանգությունը կրում են հենց կանայք, եւ մենք նաեւ այդ գիտակցությամբ պարտական ենք իրենց։ Կարծում եմ՝ կանայք պիտի իմանան, որ այն նվիրումը, այն ջանքն ու սերը, որ իրենք նվիրում են իրենց ամուսիններին, զավակներին, ընտանիքներին եւ այդ ամենով հանդերձ Հայրենիքին՝ երբեք ու երբեք անվերադարձ չէ, այդ ամենը հաստատապես ունի պատասխանի հաստատուն իրողություն։ Մենք՝ տղամարդիկ, գիտակցում ենք այդ ջանքի եւ նվիրումի արժեքը։

Մեր մտքում մենք մշտապես ունենք կանանց ներկայության կարիքը, իրենց ամբողջացնող, մեր կյանքը զարդարող, մեր կյանքը գեղեցկացնող հանգամանքի կարեւորությունը»։

Մարիամ Գեւորգյան

07 Ապրիլ, 2021 16:17
151
; ;