«Ամեն ինչ պետք է ճանաչել համեմատության մեջ: 2020 թվականի առաջին եռամսյակը եղել է փայլուն ժամանակաշրջան: Մենք 7-8 տնտեսական աճ ունեցանք մինչև համավարակի տարածումը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով տնտեսական ակտիվությանը վերաբերող հարցերին:

«Այս տարվա առաջին եռամսյակում, օրինակ, հարկային հավաքագրումների առումով մենք ունենք աճ անցած տարվա այդ փայլուն ժամանակահատվածի համեմատ»,- ասաց Գևորգյանը, հավելելով, որ տնտեսությունը աշխուժացել է, և տնտեսվարողներն ակտիվ գործունեություն են ծավալում:

Պատգամավորի խոսքով` այլ հարց է, որ բնակչության տնտեսական հնարավորությունները, մասնավորապես գնողականությունը, դեռ չեն հասել այդ մակարդակին:

07 Ապրիլ, 2021 17:04
158
; ;