Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր տնտեսվարող սուբյեկտներ և առանձին բուժաշխատողներ իրականացնում են բուժական մեթոդների և բուժտեխնիկայի հրապարակային գովազդ՝ խախտելով գովազդի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝ 

արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության,

արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ օրենսդրության պահանջների խախտման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

612