Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրվում է տեղեկատվություն 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

 

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

 

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

 1   Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր  2.058.260.049
 2  Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)  838.064.534
 3   Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում  22.950.359
 4   Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն  13.176.250
 5   Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն  785.440.261
 6   Բժշկական սարքավորումներով հագեցվածություն  44.900.114
 7   Բժշկական կենտրոնների վերանորոգում  42.343.206
 8   Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  63.373.507
   Հանրագումար  3.868.508.280

 

08 Ապրիլ, 2021 12:49
99
; ;