ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը (ՀԱՊԱԿ) կվերակառուցվի պետական բյուջեի շրջանակում, հայտնում են առողջապահության նախարարությունից: 

Պետական ծրագրով նախատեսված հիմնանորոգման արդյունքում կենտրոնը կբարեկարգվի, կկառուցվեն նոր մասնաշենքեր և կցակառույցներ:

Վերակառուցման արդյունքում բժշկական կենտրոնը 425 ստացիոնար և 9 անհետաձգելի բուժօգնության մահճակալ կունենա:

ՀԱՊԱԿ-ում հիմնովին նորոգվում է նաև մանկական առանձնացված բաժանմունքը, որն ունենալու է 12 ստացիոնար մահճակալ:

711