Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
09 Ապրիլ, 2021 23:10
1196
Տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր. Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ
07 Հուլիս, 2025 15:21
2-3 հազար դոլար կաշառք կեղծ տեղեկանքներով 3 տարի տարկետման դիմաց. 6 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
04 Հուլիս, 2025 11:22
Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
03 Հուլիս, 2025 15:37