Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նա նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և զարգացման իրավունքի իրականացման վրա։

 

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Սիրիայում հայկական հումանիտար առաքելության ականազերծման և ականային վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։ Նա Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և չպայթած զինամթերքով տարածքի աղտոտման վրա։

 

Նշվել է Լեռնային Ղարաղում ռուսաստանյան խաղաղապահների կողմից ականազերծման ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքը։

1227