Կյանքից հեռացել է երգչուհի Զարուհի Բաբայանի մայրը: Այս մասին տեղեկացնում է Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» Ֆեյսբուքյան էջը:

«Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է մեր կենտրոնի շատ սիրելի եւ հարազատ մարդ` տիկին Էմմա Խաչիկովնան։ Բոլորիս համար անչափ ցավալի կորուստ է, քանի որ Էմմա Խաչիկովնան բացառիկ գործընկեր էր, սրտացավ ու ազնիվ մարդ։ Նրա ներդրումը կենտրոնի կայացման հարցում անգնահատելի է։ Ողջ կոլեկտիվը կիսում է հարազատների ցավը։ Սիրելի Էմմա Խաչիկովնա, հավերժ կմնաք մեր սրտերում»,- ասված է ցավակցական ուղերձում:

 

Խորը ցավով հայտնում ենք, որ այսօր կյանքից հեռացել է մեր կենտրոնի շատ սիրելի և հարազատ մարդ` տկն Էմմա Խաչիկովնան։ ...

Опубликовано Sofi Devoyan's Dance School Понедельник, 12 апреля 2021 г.
12 Ապրիլ, 2021 21:56
2039
; ;