Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: 

Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում:

«Ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը՝ քաղաք Թեհրան)»,- ասված է որոշման մեջ:

Իրանում ՀՀ առևտրական կցորդը կտեղակայվի Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

 

14 Ապրիլ, 2021 22:10
133
; ;