Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Այաքսի» դեմ հանդիպման «Ռոմայի» ընդհանուր հայտացուցակում է: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ընտրած 21 ֆուտբոլիստների շարքում է նաև Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռոման» 2:1 հաշվով առավելության էր հասել «Այաքսի» նկատմամբ: Այս խաղին Մխիթարյանը չէր մասնակցել վնասվածքի պատճառով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

1lurer.am

15 Ապրիլ, 2021 10:16
85
; ;