SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 38-ամյա Լյուդմիլա Ա-ն էր։

Ըստ բժիշկների՝ մահացածը գտնվում էր հղիության 7-րդ ամսում։

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

1725